Search
Close this search box.

Պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետ արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտին

Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը:

Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի 3 ընտանիքներից 2-ը լքել է Ոսկեպարը։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի 12 ընտանիքներից 4-ը պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում , Հայաստանի այլ վայրերում։

Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երևան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ՝ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը։

Լրագրող Ոսկան Սարգսյանի էջից