Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փшխել մտել է դպրոցի զnւգшրшնը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ Մաշտոցի պողոտայում պատահաբար հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակել էր իր անձնագրային տվյալները, թե իբր ինքը ՌԴ քաղաքացի է և գործակալ։ Այս առիթով Չախոյանը ցանկացել է որոշ պարզաբանումներ պահանջել, սակայն Ռոման Բաղդասարյանը, ով, ըստ բլոգերի, քայլում էր քրեական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, մտել է մոտակա դպրոց և փակվել զուգարանում։ Տնօրենի պահանջով Չախոյանը դուրս է եկել՝ դրսում սպասելու Բաղդասարյանին, սակայն քիչ ուշ պարզվել է, որ քրեական ոստիկանությունը Բաղդասարյանին դպրոցի հետնամուտքից դուրս է թողել, և պետական միջոցներով պաշտպանում է բլոգերին։