Search
Close this search box.

Իրավիճակը՝ 09։00-ի դրությամբ

Մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ Ախուրյանի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: