Search
Close this search box.

Փաշինյանը մանրամասնել է, թե Հայաստանը որ հատվածներից է պատրաստ սկսել դելիմիտացիան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե կառավարությունը պատրաստ է դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածներում. «Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս-Այրում։ Սրանք նույն գյուղերը չեն։

Հայաստանի կողմից՝ Ոսկեպար, Ադրբեջանի կողմից՝ Աշաղի-Ասկիպարա բնակավայրի հատված։
Հայասկողմից՝ Կիրանց, ադրբեջանական կողմից՝ Խերեմլի գյուղ։

Հայաստանի կողմից՝ Բերքաբեր, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ Ադրբեջանի Կզըլ-Հաջիլի գյուղի հետ։ Վերջինն, օրինակ, այսօր էլ, 20 տարի առաջ էլ Ադրբեջանի տիրապետության ներքո է»,- ասել է նա։

Վարչապետը շեշտել է, որ տարածքը, որից պիտի սկսվի սահմանազատումը, գյուղի մաս չէ, այլ՝ գյուղի դիմացը գտնվող սահման. «Այս գյուղերի դիմացը գտնվող սահմանների դելիմիտացիային մենք պատրաստ ենք»։

«Բաղանիս գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ, Բաղանիս-Այրում գյուղը դուրս է եղել միշտ։ Ոսկեպարը այս քարտեզի մեջ է, Աշաղի-Ասկիպարան՝ միշտ դուրս է եղել։ Կիրանցը այս քարտեզի մեջ է, Խերիմլի գյուղը՝ դուրս։ Բերքաբերը այս քարտեզի մեջ է, Կզըլ-Հաջիլին՝ դուրս է եղել միշտ»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանք 3, 15, 20, 30, 40 տարի առաջ էլ Ադրբեջանինն են եղել. «Բոլոր այդ գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»։