Search
Close this search box.

Ինչ է հայտնում «Հանրային ձայն» խմբակցության նախկին ավագանի Նանա Սարգսյանը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամ Նանա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանգամանքների բերումով դրեցի ավագանու մանդատս, բայց սա չի նշանակում, որ այլևս հրաժարվում եմ իմ ակտիվ գործունեությունից և հանձնվում։ Շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ՝ ի նպաստ հայի ու Հայաստանի։ Մերժելու եմ ցանկացած հայակործան ծրագիր։ Այս ամիսների ընթացքում առավել համոզվել եմ, որ անելիքներ շատ ունեմ և ոչինչ հետ չի պահի ինձ իմ արդար պայքարից։
Խորապես համոզված եմ, որ կգա այն բաղձալի օրը, երբ կհաղթենք թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամուն, ու հայը կապրի արժանապատիվ, խաղաղ ու ամբողջական երկրում։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել և համագործակցել են ինձ հետ՝ անկախ քաղաքական հայացքներից, քանի որ դա եղել է բացառապես ի նպաստ երևանցու։
Հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե չեմ հասցրել որևիցե հարց լուծել, բայց խոստանում եմ ` քիչ դադարից հետո լինել առավել քան երբևէ ակտիվ, լինել հետևողական ցանկացածիդ խնդիրների վերաբերյալ։ Իսկ փոքր ինչ դադարը կլրացնեմ իմ աշխատանքով և վերականգնելով սպորտային հեռուստանախագծերս: Ինչպես եղել եմ, այնպես շարունակելու եմ լինել հասանելի և հնարավորությանս սահմաններում օգնել ցանկացած հարցում, որովհետև սիրով աշխատել եմ Երևանիս համար, աշխատում եմ ու դեռ կաշխատեմ: