Search
Close this search box.

«Միակողմանի զիջումները բացում են թշնամու ախորժակը»․ Գեղամ Մանուկյան

«Սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով, բառախաղերի միջոցով Փաշինյանը փորձում է կյանքի կոչել բանակցությունների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած պահնաջները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Չի կարող սահմանի մի որոշ հատվածում սահմանազատում ու սահմանագծում իրականացվել, երբ ամբողջ սահմանի մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում»,- ասել է Մանուկյանը՝ փաստելով, որ անթույլատրելի են միակողմանի զիջումները, որոնք միայն բացում են թշնամու ախորժակը։

«Իշխանությունների պաշտելի Շառլ Միշելն օրերս հայտարարեց՝ խաղաղության համար պետք է պատերազմի պատրաստվենք։ Հայաստանի իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, այս ընթացքում արտաքին քաղաքական ճակատում շատ ավելի վատացրել է հարաբերությունները դաշնակից երկրի հետ, ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ և միայն զիջումներով փորձում է լավը երևալ»,- նշել է պատգամավորը։