Search
Close this search box.

«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ուղերձը:
Հարգելի քույրեր, եղբայրներ սիրելի հայեր

Հարգելի աջակիցներ, համակիրներ, մեր պետության ճակատագիրը մեր ձեռքում պահելու պատրաստակամ քաղաքացիներ:

Ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, Armenia Marriott հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարին հանգամանալից կներկայացվեն Շարժման նպատակներն ու ոչ միայն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման մեր պատկերացումները, այլև պետության բոլոր ոլորտներին վերաբերող արմատական բարեփոխման ծրագրերը՝ արդարացնելու հուսախաբ եղած մեր ժողովրդի սպասելիքները, որոնք փոշիացվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։
Սիրելի հայրենակիցներ,
Կոչ եմ անում ոչ միայն հետևել մեր նախաձեռնած գործընթացներին, այլև ձեր առաջարկներով, ծրագրերով, և ինչու չէ՝ նաև ձեր քննադատություններով, գործուն մասնակցություն ցուցաբերել «Համահայկական ճակատ» քաղաքական շարժման կայացմանն ու հզորացմանը։
Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ տալ ազգային պառակտմանը, դառնալ մեկ բռունցք և հաստատակամորեն լծվել մեր պետության վերակառուցման պատվավոր գործին։

Գեներալ Արշակ Կարապետյան»։

Նախաձեռնող խմբի կոնտակտային տվյալներ՝

E-mail [email protected]
Հեռ. 096319031
https://t.me/DVFsavearmenia_am
save-armenia.com