Search
Close this search box.

«Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի ու Երևանի միջև». Ղազախստանի ԱԳ նախարար

Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նոր թռիչքներ են բացվում Ղազախստանի և Հայաստանի միջև:

«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա։ Հենց այս ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի ու Աստանայի միջև: Միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի»,- ասել է Նուրթլեուն։