Search
Close this search box.

Ի պատասխան կեղծ լուրերի՝ Լուիզա Ներսիսյանը տեսանյութ է տարածել

Ինչպես հայտնել էինք, սոցցանցերում ստահոդ լուրեր էին տարածվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մահվան մասին: «Հրանտ Թոխատյանն այս պահին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, բայց նա ապաքինվում է և լավ է»,- այս մասին ավելի վաղ հայտնել էր նրա ավագ որդին` Արամ Թոխատյանը: Դերասանի կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ևս ինսթագրամյան իր էջում տեսանյութ է տարածել Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով կեղծ լուրերը: