Search
Close this search box.

Երեւանի քաղաքապետարանի կին պաշտոնյան կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է՝ երկու ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։