Search
Close this search box.

Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան․ Զախարովա

Ուկրաինային գայթակղելով գցեցին Արևմուտքի ցանցը, հրաշալի խոստումներ տվեցին, ամեն ինչ լավագույն լույսի ներքո ներկայացրին, բայց հետո գցեցին, թողեցին, չէի ցանկանա, որ նույնը Հայաստանի հետ պատահեր։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն անցել է պատմական դժվարին ճանապարհ, որը ներառում է ցեղասպանություններ, ինքնիշխանության պաշտպանում, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնալու սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում», — ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին խաղաղություն է ցանկանում և Երևանին դաշնակից համարում:

«Ուստի սրտանց մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը` և՛ այս երկրի և ժողովրդի հանդեպ սիրո, և՛ պրագմատիզմի տեսակետից։ Այս բարեկեցությունից է կախված ողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, հագենալով Ուկրաինայի հետ խաղից, առանց ձեռք ու ոտքի կոտրած, ծեծված տիկնիկի պես նրան մի անկյուն նետեց և սկսել է նոր զոհ փնտրել։ Հանկարծ նոր զոհը չլինի Հայաստանը, որին կգայթակղեն, կխաբեն»,- նշել է Զախարովան։

Ըստ նրա՝ «Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ունեի, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»։

Մեկնաբանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը՝ Զախարովան նշել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի ուղիղ պատվերն է կատարում և Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջան մտնելու կետ։

«Երևանում առանձին քաղաքական գործիչներ ԵՄ-ի կողմից հանրապետության նկատմամբ հանկարծակի մեծացած ուշադրությունը ընկալում են կամ որպես համադարման, կամ որպես խայծ»,-ասել Է Զախարովան:

Նա նաև զուգահեռ է անցկացրել զավթողական քաղաքականություն վարող սպիտակ մարդու հետ։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում, որ Հայաստանը վերածում են արևմտյան աշխարհաքաղաքականության, զվարճանքի հերթական գործիքին, ծախսվող նյութ են դարձնում։ Իսկ այդ ընթացքում հավաքական Արևմուտքը պետությունն օգտագործում է իր պատեհապաշտական նպատակներով ու բախտի քմահաճույքին է թողնում։