Search
Close this search box.

«Հայ ժողովուրդն արժանի է ապրել խաղաղ». Զախարովա

Ինձ զարմացնում է ադրբեջանական ԶԼՄ-ների հետաքրքրությունը Հայաստանի խնդիրների նկատմամբ, և հակառակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵՄ-ի հետ մերձեցման մասին հայ պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:

«Այդ մասին հստակ դիրքորոշում է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայում կայացած ֆորումի արդյունքներով: Կարող եմ հավելում կատարել՝ կապված ԵՄ-Հայաստան մերձեցման հետ: Մենք տեսանք՝ ինչպես Կիևը կուլ տվեց Արևմուտքի խայծը: Հուսով եմ և անձամբ ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն անցել է պատմական ծանրագույն ուղի՝ ցեղասպանություններ, սեփական ինքնիշխանության, մշակույթի համար պայքար, տարածքային ծանր վեճեր, հակամարտություններ: Այս ժողովուրդն արժանի է՝ ապրելու խաղաղության մեջ և չդառնալու արևմտյան քաղաքական գործիչների գործիքը»,- ասել է Զախարովան: