Search
Close this search box.

«Այնքան բան ունեմ քեզ ասելու». Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում նախօրեին գրառում է կատարել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ. «Անցել է 25 տարի, բայց գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը։ Հենց քեզնով է մի ամբողջ ազգ հասկանում, որ անփոխարինելի մարդիկ կան, որ առաջնորդները լինում են հենց քեզ նման, որ հաղթանակը ծնունդ է առել քո տեսակից։
Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց, ցավոք, այսօր միայն կարող եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ Սպարապետ»: