Search
Close this search box.

«Հայաստանը դե յուրե չի դադարեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին». Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոման Վասիլենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հաղորդում է Zakon.kz-ը: «Մենք տեսնում ենք Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե ֆակտո կասեցնելու մասին: Իրավական որևէ գործողություն Հայաստանը, որքան գիտեմ, չի ձեռնարկել։ Այսինքն, դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպությունը, իհարկե, շարունակում է իր հետագա գործունեությունը, նույնիսկ եթե երկրներից որևէ մեկը դադարեցնում է իր մասնակցությունը։ Եվ կազմակերպության պայմանագրերում նշված են բոլոր պայմանները ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների ելքի վերաբերյալ»,- ասել է նա: