Search
Close this search box.

Մենք Երևանի կողքին ենք՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Հունաստանի վարչապետ

Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը։ Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ իրենք հավատում են, որ տարաձայնություննեը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը 2023 թվականից մեզնից շատ լավ է հասկանում խաղաղության գինը։

«Ես լսեցի ձեր մոտեցումները նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև Լեռնաղին Ղարաբաղից բնակիչների կյանքն ավելի հեշտացնելու ձևաչափը։

Ուզում եմ վստահեցնել, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ ձեր կողքին է ձևավորելու և ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև, միայն կայուն խաղաղության պայմանագիրը կարող է բացել ճանապարհը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի»,- ասաց Հունաստանի վարչապետը։

Բացի այդ, Կիրիակոս Միցոտակիսին նշեց, որ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: