Search
Close this search box.

Մինչև -15 աստիճան ցուրտ է կանխատեսվում այս գիշեր

Փետրվարի 27-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում գիշերը սպասվում են թույլ ձյուն եւ մառախուղ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Գյումրիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-4,

Լոռիում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,

Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-6-10, ցերեկը՝ +2+6,

Արարատում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +7+9,

Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+8,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -2+2։