Search
Close this search box.

Հայկ Կոնջորյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Զելենսկու հնարավոր այցի ու ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հարցերին. «Պատասխանելու եմ միայն քննարկման հետ կապված հարցին. Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել է պարոն Բալայանի թեկնածությունը»,- ասաց նա: