Search
Close this search box.

Կոնդ թաղամասն ամբողջությամբ գնալու է օտարման, կոնդեցիները իրենց իրավունքները պետք է պաշտպանեն․ Տիգրան Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվում էր Կոնդ թաղամասի բնակիչների սեփականաության վկայականների տրամադրման գործընթացի, կայացված որոշումների և խնդրահարույց դեպքերի հարցը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների և հողամասերի օրինականացման վերաբերյալ այս պահի դրությամբ քաղաքապետարանն ունի 254 դիմում․

«Հետագայում ողջ Կոնդ թաղամասը ամբողջ ծավալով գնալու է իրացման, օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար, և այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունը կայանում է նրանում, որ կոնդեցիները իրենց իրավուքները կարողանան հնարավորինս, առավելագույնս պաշտպանել։ Հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականաության հատվածներ իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- իր խոսքում խնդրի վերաբերյալ նման դիտարկումներ արեց Ավինյանը։