Search
Close this search box.

«Ուրախ կլինենք Ադրբեջանի մասնակցությանը «խաղաղության բանաձևին»»․ Զելենսկի

Ուկրաինան ուրախ կլիներ Ադրբեջանի մասնակցությանը «խաղաղության բանաձևին»։ Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով Report-ի հարցին։
«Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանն ինքնիշխան իրավունքների և խաղաղության կողմնակից է։ Մյուս կողմից, իհարկե, մենք ուրախ կլինենք Ադրբեջանի մասնակցությանը խաղաղության բանաձևին, եթե դա հնարավոր է»,- ասել է նա։