Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը դարձյալ նվաճեց ոսկե մեդալը

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը:

Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը հավասարը չունեցավ՝ վաստակելով 15,050 միավոր:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել 14,933 միավորով:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Կոտբուսում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում Դավթյանը վաստակել է 14.600 միավոր:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի օլիմպիական ուղեգիր ունի Արթուր Դավթյանը, որը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում բազմամարտում: