Search
Close this search box.

Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ է։

«Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են»,- նշեց նա։

Փոխվարչապետի խոսքով՝ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։

«Բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- նշեց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես, Պրահայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրին։