Search
Close this search box.

ՈՒԵՖԱ-ն որոշել է ֆուտբոլում 4 փոխարինում թույլատրել

Ֆուտբոլի եվրոպական միությունը նպատակ ունի ֆուտբոլում մտցնել 4-րդ փոփոխության հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: ՈՒԵՖԱ-ն անհանգստացրել է ֆուտբոլիստների դժվար գրաֆիկ և ծանրաբեռնվածությունը, այդ իսկ պատճառով ՈՒԵՖԱ-ն ուզում է շատացնել ֆուտբոլում առկա փոփոխությունների քանակը: Նոր կանոնադրությունը կտարածվի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործող բոլոր ֆեդերացիաների վրա:
Ֆուտբոլում այժմ թիմերն իրավունք ունեն փոփոխելու միայն 3 ֆուտբոլիստի: