Search
Close this search box.

Վարչապետի անվտանգության աշխատակիցների մեքենան վթարի ժամանակ Կարեն Կարապետյանին ուղեկցելիս չի եղել. Արամ Արարատյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել փետրվարի 26-ին, գործադիրի ղեկավարին ուղեկցելիս չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

Մամուլի քարտուղարը նշեց նաև, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով մուծել տուգանքները, եթե պարզվի, որ վթարի մեղավորը անվտանգության ծառայողներն են եղել: