Search
Close this search box.

Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։

Նշենք, որ նա հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել է 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին: