Search
Close this search box.

ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալով ավարտեց մարզական կարիերան

Հռիփսիմե Խուրշուդյանը իր մարզական կարիերայի վերջին մեդալը նվաճեց Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո նորից ուժեղագույնների պայքարում էր եւ երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր է:

Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը 227 կգ արդյունքով 4-րդն է (103+ 124):

Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 103 կգ, երկրորդ փորձից հետո՝ 105 կգ: 2 երեխաների մայրը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: