Search
Close this search box.

ՌԴ դատախազության զգուշացումը քաղաքացիներին

Ռուսաստանի դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին: Այսօր մահացած ընդդիմադիր գործչի աջակիցներն ավելի վաղ հայտարարել էին, թե զանգվածային ցույց են նախատեսում Մոսկվայում։

«Զգուշացնում ենք, որ զանգվածային միջոցառումը չի արտոնվել և դրան արձագանք կտրվի օրենքի սահմաններում», – հայտարարել է դատախազությունը:

Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Պուտինին՝ 47-ամյա Նավալնու ապօրինի ազատազրկման ու մահվան համար։