Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար

Փետրվարի 17-ին Արսեն Հարությունյանը Եվրոպայի 4-րդ չեմպիոնության համար կպայքարի թուրք Մուհամեդ Կարավուսի հետ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը: Կիսաեզրափակիչում կլինի Արման Անդրեասյանը կմրցի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը պարտվել են:

Թեւանյանը քառորդ եզրափակիչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով զիջեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին: