Search
Close this search box.

Քերոբյանի պաշտոնանկությունը «արեւմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է

Մեծ հավանականությամբ կգերիշխի կարծիքը, որ Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը կապված է աղմկոտ կոռուպցիոն գործի հետ: Եվ գուցե այդպես է, ինքս չունեմ որեւէ տեղեկություն՝ այդ տարբերակը պնդելու կամ հերքելու համար:

Բայց, ես ունեմ իմ կարծիքը, ըստ որի, Քերոբյանի պաշտոնանկությունը «արեւմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է: Խիստ հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունը տեղի է ունենում Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հերթական նիստից հետո:

Առիթ ունեցել եմ ասելու՝ չնայած Հայաստանի հասցեին շռայլվող ականջահաճո հայտարարություններին, արեւմտյան գործընկերները պաշտոնական Երեւանից անընդհատ «երդում» եւ «զոհաբերություն» են պահանջելու, թե ուղղակի, թե հայաստանյան որոշ նշանային շրջանակների միջոցով: Պարզապես պետք էր հետեւել, թե ինչ շրջանակներ էին «ինքնանպատակ» թիրախավորում Քերոբյանին տեւական ժամանակ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան