Search
Close this search box.

Բաքուն հիմա էլ խոսում է Վարդենիսի ուղղությամբ միջադեպի մասին․ ինչ նոր սադրանքի սպասել Վարդենիսի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը այսօր կեսօրին Վարդենիսի ուղղությունից քվադրոկոպտերի միջոցով փորձել են հետախուզական թռիչք իրականացնել Քելբաջարի շրջանի Իստիբուլաղ բնակավայրի ուղղությամբ։

Գերատեսչության պնդմամբ՝ «ադրբեջանական ստորաբաժանումների աչալրջության շնորհիվ դրոնը ստիպված է եղել վերադառնալ, և սադրանքը կանխվել է»։

Երեկ առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմից 4 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։ Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն. նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: