Search
Close this search box.

ՀԱՊԿ-ն բարձր կոնֆլիկտային է համարում պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին

ՀԱՊԿ-ն բարձր կոնֆլիկտային է համարում պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, կարգավորման համար կպահանջվի խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀԱՊԿ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«[Արձանագրվում են] առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Հարավային Կովկասում ամրացնելու, Կասպիայի ռեսուրսների հասանելիություն ստանալու եւ իրենց համար դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր,- ասել է Սերդյուկովը։- Դրա համար ակտիվորեն օգտագործվում է, այդ թվում, հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարեւոր նշանակություն է պահպանում խաղաղության համաձայնագրի կնքումը»։

Սերդյուկովի խոսքով՝ Արեւմուտքը ձգտում է ազդեցություն գործել Բաքվի եւ Երեւանի միջեւ հետհակամարտային կարգավորման վրա, չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Անգամ անտեսելով կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը՝ շարունակվում են դրսից հետկոնֆլիկտային կարգավորման ձեւաչափի վրա ազդելու փորձերը»,- նշել է նա։