Search
Close this search box.

Կարևոր հաղորդագրություն՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են հաշվառվել իրենց փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է. «ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն:

Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:

Դիմումատուի հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել»: