Search
Close this search box.

Իլհամ Ալիևը հաղթել է՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները. հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն նաև արձանագրել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,43 տոկոս։

Ընտրությունները, որի արդյունքներով գործող նախագահ Ալիևը սկսում է պաշտոնավարման երրորդ տասնամյակը, ըստ ԵԱՀԿ դիտորդների, զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են լուրջ ընտրական թերություններով, լրատվամիջոցների համար սահմանափակումներով։ ԵԱՀԿ-ի բացասական գնահատականները կիսել էր նաև Վաշինգտոնը։