Search
Close this search box.

Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին՝ Երևանի հետ կապերը պահպանվել են բոլոր մակարդակներում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կանոնավոր գաղտնի շփումները ընդհանուր երանգ են տվել ռուս-ադրբեջանական հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական և արդյունաբերական համագործակցությանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 2023 թվականին ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման արդյունքները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին, ինչպես նաև արևմտյան երկրների՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում «սեպ խրելու» համառ ցանկությանը, Երևանի հետ կապերը պահպանվել են բոլոր մակարդակներում»,- ընդգծեց նա։