Search
Close this search box.

Գարնանը չի բացառվում պատերազմը. առաջին պլանում կհայտնվի Ալիևի որդին. Գառնիկ Դավթյան

«Ալիևի հաղթանակը, բնականաբար, կանխատեսելի էր, փորձագետները կանպատեսում էին նաև, որ Ստեփանակերտում է քվեարկելու, թեև դա հակասամանադրական է, քանի որ Ադրբեջանի քաղաքացիները միայն իրենց գրանցման վայրերի ընտրատեղամասերում կարող են մասնակցել ընտրության։ Այդուհանդերձ, Ալիևի այդ քայլն ուղղված էր նաև միջազգային հանրությանը. փորձում է համոզել, թե օկուպացված Արցախը զարգանում է, տարածքները կենսունակ են, միջազգային ներդրումները արդյունավետ կարող են լինել, մինչդեռ օրեր առաջ՝ հունվարի 24-ին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը քարտեզ էր հրապարակել, թե որ տարածքներ զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել. ամբողջ Արցախը ներառված էր այդ քարտեզում, այսինքն՝ Ալիևին այնուամենայնիվ դեռ չի հաջողվում համոզել միջազգային հանրությանը` Արցախում ներդրումների անվտանգ լինելու մասին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Անդրադառանալով Ալիևի՝ վերընտրվելուց երկու օր անց որդու հետ թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը մասնակցությանը՝ փորձագետն ընդգծում է՝ նա պատրաստվում է որդուն փոխանցել իշխանությունը. նախապատրաստական փուլն է. այլ բացատրություն չկա, թե ինչու է Ալիևի որդին, զինվորական համազգեստով, առաջին պլանում նման ցուցադրության մասնակցում։ Պատակահան չէ, որ սահմանադրական բարեփոխումներին նախագահի թեկնածուի տարիքային շեմն էլ իջեցվեց։

Կանխատեսվում է, որ նավթի գների անկմամբ պայմանավորված՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանալու, հնարավոր հանրային բողոքը, ընդվզումը կառավարելու համար Ալիևը պետք լինի՝ կհեռանա՝ իշխանությունը հանձնելով որդուն։

Փորձագետը կանխատեսում է՝ ռեյտինգի և տարածաշրջանում Ադրբեջանի կշռի էլ ավելի մեծացման համար գարնանը կլինեն լոկալ ռազմական գործողություններ, որոնք կվերաճեն լայնածավալի. այստեղ նույնպես առաջին պլանում կհայտնվի Ալիևի որդին։ Հայաստանի իշխանության կողմից արտաքին քաղաքականության միտումնավոր ձախողումը, զիջումները պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի ռազմական արկածախնդրության համար։