Search
Close this search box.

Գարեգին Խումարյանի հարցով ՀՌԽ-ն դիմել է ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմին

Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը, Խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը։