Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհավորում եմ բոլորիս. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով փոխքաղաքապետի հայտարարությանը, ըստ որի՝ տրանսպորտի թանկացման հարցը հանվել է առաջիկա նիստի օրակարգից` ավելի համապարփակ քննարկելու համար, ասել է. «Մշակեիք, նոր բերեիք, ոչ թե բերեք ու հանեք, և երկրորդ, դուք ներքին քննարկումների համար չեք հանում, դուք ժողովրդի ճնշման ներքո եք հանում: Դուք տեսաք համացանցում բուռն քննարկումները, տեսաք, որ ժողովուրդը մերժում է ձեր տգետ որոշումը, դրա համար շատ արագ հետ քաշվեցիք: Հարգելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս: Եթե մենք միասնական ենք, էն պաշտոնյան, որը ժողովրդի կամքի դեմ փորձում է որոշում կայացնել, շատ արագ հետ է քաշվելու»,- նշել է Մարությանը: