Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը

«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը: Նա Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը «Եվրատեսիլին» կներկայանա ամբողջությամբ հայերեն երգով։

Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարել ու Հայաստանի 13-րդ պատվիրակը դառնալու համար պայքարում էին Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրան», Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։

Հաղթողն ընտրվեց  հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Սևակ Խանաղյանն է, երկրորդ տեղում` «Նեմրան», երրորդ տեղում` Ամալիյա Մարգարյանը։

Ժյուրին իր ընտրությունը երեկ է արել, այսօր ժյուրիի քվեարկությանը գումարվել է հեռուստադիտողների քվեարկությունը։

Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով մասնակիցները ստացել են հետևյալ միավորները.

1 միավոր – Մգեր Արմենիա

2  միավոր – Կամիլ շոու

3  միավոր – Գևորգ Հարությունյան

4 միավոր – Ռոբերտ Քոլոյան

5 միավոր – Մարիամ

6 միավոր – Հասմիկ Շիրոյան

7 միավոր – Լուսինե Մարդանյան

8 միավոր – Ամալյա Մարգարյան

10 միավոր – «Նեմրա»

12 միավոր – Սևակ Խանաղյան

 

Հեռուստադիտողները միավորները բաշխել են հետևյալ կերպ

1 միավոր – Լուսինե Մարդանյան

2  միավոր – Ռոբերտ Քոլոյան

3  միավոր – Հասմիկ Շիրոյան

4 միավոր – Մարիամ

5 միավոր – Գևորգ Հարությունյան

6 միավոր – Մգեր Արմենիա

7 միավոր –  Ամալիյա Մարգարյան

8 միավոր – «Նեմրա»

10 միավոր – Կամիլ

12 միավոր – Սևակ Խանաղյան