Search
Close this search box.

Խանութում կնոջ դի է հայտնաբերվել

Փետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատության պողոտայում գործող «Հրաշք» խանութ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 78-ամյա Ֆ․ Հ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ։