Search
Close this search box.

ՌԴ-ի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցում։

Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացը։ Նա նշել է, որ Ռուսաստանի այսօրվա խնդիրը օգնությունն է երկու երկրներին հաշտեցման եւ խաղաղ փոխգործակցության որոնումներում։

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ են ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքերը»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ամբողջ համալիրի վերաբերյալ։ Գալուզինն ավելացրել է, որ ռուսական կողմը տնօրինում է նյութերի, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-հայկական սահմանազատման համար։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորման գործընթաց՝ արտաքին խաղացողների ներգրավելու փոխարեն։ Նա նաեւ նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկխոսության համար հարթակ տրամադրել։