Search
Close this search box.

Քանի՞ տոկոս է ստացել Ալիևը․ նախնական արդյունքներ

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը առաջատար է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 92,1 տոկոսը։

Քվեարկության նախնական արդյունքները ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Ըստ նախնական արդյունքների՝ ինքնառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է 2,2%, Ռազի Նուրուլլաևը Ազգային ճակատ կուսակցությունից՝ 0,79%, Ֆազիլ Մուստաֆան՝ Մեծ արարում կուսակցությունից՝ 1,99%, Էլշադ Մուսաևը՝ Մեծ Ադրբեջան կուսակցությունից՝ 0, 66%, Գուդրաթ Հասանգուլիևը՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից՝ 1,78 տոկոս, ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը՝ 0,48 տոկոս։