Search
Close this search box.

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերի

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբ այցելել են Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիներին։

Կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանը» տեղեկացրեց, որ գերիների պայմանների, առողջական վիճակի գնահատման հետ մեկտեղ հնարավորություն է տրվել բոլորին կապ հաստատել իրենց ընտանքիների հետ:

Բաքվի բանտերում 23 հայեր են պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք , 9-ը՝ ռազմագերիներ։