Search
Close this search box.

Մինչև -12 աստիճան ցուրտ է այս գիշեր սպասվում Հայաստանում

Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից»՝ Երեւանում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -2-4, վաղը ցերեկը՝ +4+6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0-2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -2 +1,

Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2 +6,

Արարատում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +6 +8,

Արմավիրում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +5 +7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -1+1,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +5+10։