Search
Close this search box.

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են ղարաբաղցի հայերին

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում ընկերության աշխատակիցները ծանոթացել են շրջանի հայ բնակիչների կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց կարիքներով ու հոգսերով։

Հանդիպումը կազմակերպվել է նպատակ ունենալով պարզել, թե ինչի կարիք ունեն հայերը և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասված է հաղորդման մեջ։

Ընգդծենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների այս հաղորդումներում հրապարակվել են մի քանի, բացառապես, տարեց մարդկանց լուսանկարներ։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը կազմակերպեց շրջափակում և սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ իրականացնելով էթնիկ զտումներ և արտաքսելով Արցախի փաստացի ողջ հայ բնակչությանը իր պատմական հողերից։