Search
Close this search box.

Տիգրան Պետրոսյանը առաջատարների շարքում է

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ Մոսկվայում ընթացող «Aeroflot open» միջազգային մրցաշարի առաջատարը:

4-րդ տուրում Պետրոսյանը կիսել է միավորը մյուս առաջատարի` Վիկտոր Բոլոգանի հետ: Այժմ երկու շախմատիստներն ունեն նույն 3․5-ական միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը:

Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություն կրեցին: