Search
Close this search box.

Կիևը ՌԴ տարածքը գրnհել է անօդաչուներով

Անցած 24 ժամվա ընթացքում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 56 բախում է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում, գրում է korrespondent.net-ը:

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաև համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել մեր դիրքերին և բնակավայրերին», – ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ ռուսական ահաբեկչությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի քան 200 տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ավերվել և վնասվել են Կիևում և Կիևի մարզում, Խարկովում և Պավլոգրադում՝ Դնեպրոպետրովսկի մարզում։

«Անցած 24 ժամվա ընթացքում ռուս զավթիչները հերթական ավիահարվածն են հասցրել՝ կիրառելով «Շահեդ-136/131» տիպի 6 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

Մինչդեռ Lenta.ru-ն հավելում է, որ հունվարի 24-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել ՌԴ Օրյոլի մարզի վրա։ Նահանգապետ Անդրեյ Կլիչկովի խոսքով՝ ՀՕՊ համակարգերն ուկրաինական անօդաչու սարքերը որսացել են շրջանի մայրաքաղաքի Ժելեզնոդորոժնի և Հյուսիսային շրջաններում։ Նշվում է, որ անօդաչուների գրոհի հետևանքով կոտրվել են բնակելի շենքերի ապակիները: