Search
Close this search box.

Ծեծկռտnւք ու կրակnցներ Չարենցավանի ռեստորանում` բանակի զորացրման խնջույքի ժամանակ

Հունվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները: Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: