Search
Close this search box.

Հայտնի է մարդատար ինքնաթիռի կnրծանման պատճառը

Ինչպես հայտնել էինք, Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում Falcon 10B մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է վեց մարդ՝ չորս ուղևոր և անձնակազմի երկու անդամ։ Օպերատիվ ծառայություններից ТАСС-ին փոխանցել են, որ օդանավը կործանվել է տեխնիկական անսարքության՝ երկու շարժիչի խափանման պատճառով։ Այն չարթերային չվերթ էր իրականացնում Գայա – Տաշքենդ – Ժուկովսկ ուղղությամբ։