Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում՝ ԴՕԿ անվամբ

«Հանրային Ձայն» կուսակցության ժողովի ժամանակ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ հիմնում է նոր կուսակցություն՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կամ ԴՕԿ անվամբ։ Նա նաև տեղեկացրեց, որ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»:

Մինչ այդ հայտարարությունը համագումարին ներկա 420 պատվիրակները պաշտոնանկ արեցին նաև Արտակ Գալստյանին՝ կուսակցության նախագահի պաշտոնից: Վարդան Ղուկասյանը համագումարին ընթերցեց նաև Արտակ Գալստյանի ինքնակենսագրությունը՝ հայտնելով, որ այն լի է բազմաթիվ կեղծիքներով:

Մանրամասը՝ տեսանյութում: