Search
Close this search box.

«Ադրբեջանն օգտագործել է Հայաստանի օդային տարածքը՝ զենք տեղափոխելու համար». Ն. Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Ադրբեջանն օգտագործել է Հայաստանի օդային տարածքը՝ զենք տեղափոխելու համար:
Ավիացիայի շարժին հետևելու համակարգով հետաքրքրված հեռուստալրագրող Վոլոդյա Հովսեփյանի հետ քննարկել ենք Հայաստանի օդային տարածքով անցուդարձի խնդիրները։ Դրանց շարքում առավել մեծ հետաքրքություն է ներկայացնում Ադրբեջանի օդանավերի շարժը։ Ըստ Le figaro ֆրանսիական պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի՝ 2 շաբաթվա ընթացքում ԻԼ բեռնատար ինքնաթիռով, որը 50 տոննա բեռնատարողությամբ է, 14 թռիչք է կատարվել Բաքվի և Նախիջևանի միջև»: