Search
Close this search box.

Ողբերգական լուր՝ Սյունիքից

Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել է մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վրավորների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհին մերկասառույց է եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ աղ ու ավազ էին լցնում ճանապարհին։